Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի համար մղվող մարտերում շուրջ 300 մարդ արդեն զոհվել է, բայց քաղաքը գտնվում է սիրական բանակի վերահսկողության տակ: Գրում է CBS-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող հնագույն Պալմիրայի ավերակների մոտ ընթացող մարտերը մղվում են անցած հինգշաբթի օրվանից:
Պալմիրայի մոտ մարտերն ընթանում են ավիացիայի կիրառմամբ: Հաղորդվում է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը «Իսլամական պետության» զինյալների դիրքերին քաղաքի մերձակայքում 16 ավիահարված են հասցրել: Անտիկ քաղաքի ավերակներն ու հենց քաղաքը չեն տուժել, դրանք գտնվում են սիրիական բանակի հսկողության ներքո:
Նշենք, որ Պալմիրա քաղաքը շուրջ 2000-ամյա պատմություն ունի:














