Հյուրանոց՝ շենքերի բակում. բերետավորները փակել են բնակիչների մուտքը (Տեսանյութ)

11

Սայաթ-Նովա 10, 25, Թումանյան 2-րդ փակուղու բնակիչներն արդեն 6-րդ օրն է իրենց բակում հավաքված արդարություն են պահանջում: Այսօր բողոքը ցրելու համար շենքի բակ էին եկել նույնիսկ բերետավորները: 
Ամեն ինչ սկսվել է մի ոմն <> ՍՊԸ-ից՝ գրանցված ԱՄՆ-ում, վերջինս գնել է շենքերի բակում գտնվող մոտ 70-80 քմ տարածք և մտադիր է բազմահարկ շենք կառուցել, որը մի քանի մետր բարձրանալուց հետո մակերեսը դարձնելու է շուրջ 200 քմ: Իրական սեփականատերը գտնվում է ԱՄՆ-ում Աբել Հախվերդյան անունով, բայց բնակիչներին հանդիպում է ՍՊԸ-ի գործադիր տնօրենը: Բնակիչները բողոքում են, որ շենքի հատակագիծը կազմելիս ներկայացվել են ոչ թե շենքի տարածքի այսօրվա, այլ խորհրային տարիների կազմված հատակագծերը, բայց այսօր բակում բավական մեծ փոփոխություններ են տեղի ունեցել պատշգամբներ են ավելացվել, ավտոտնակներ կառուցվել: Բնակիչների մյուս բողոքն այն է, որ եթե կառուցվի այդ 6 հարկանի շենքը, ապա շրջակայքի բոլոր շենքրը կզրկվեն արևի լույսից: Բացի այդ պարզվել է, որ <> ՍՊԸ-ն մտադիր է տարածքում ոչ թե բնակելի, այլ հյուրանոցային համալիր կառուցել: Բնակիչները անհանգստացած են, որ ոտնահարվում է իրենց իրավունքները, երեխաների համար խոստացված խաղահրապարակի փոխարեն շենք են կառուցում, այն էլ հյուրանոց: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ գնորդը ոչ թե հայ է, այլ օտարազգի: Եվ ահա այսօր բերետավորները փակել էին կառուցապատման համար նախատեսված տարածքը և պաշտպանում էին այդ անհայտ կառուցապատողի շահերը: Բողոքի ակցիային միացավ նաև ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը և Նախախորհրդարանից Լարիսա Ալավերդյանը: վերջիններս խոստացան բնակիչներին, որ համապատասխան ատյաններ կդիմեն հարցին լուծում տալու համար: Վերջում բնակիչներն ու կառուցապատողը <> եկան մինչև երկուշաբթի դադարեցնել որևէ քայլ, մինչև նախագահականից ու քաղաքապետարանից պատասխան ստանան: բերետավորները լքեցին տարածքը բնակիչների ծափերի ներքո:

Տեսանյութում ավելի մանրամասն կներկայացնենք միջադեպը: