Հյուսիսային Կորեան Երկրի արհեստական արբանյակով բալիստիկ հրթիռներ է արձակել: Փհենյանն ընդգծում է, որ այն հաջողությամբ է ընթացել:
Russia Today-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան քննադատել են այդ գործողությունները:
Տոկիոն և Սեուլն ազգային անվտանգության խորհուրդների նիստ են գումարել: Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է սպասվում:
Դեռ հայտնի չէ՝ արդյոք հանդիպման ավարտին որևէ հայտարարություն, բանաձև կամ այլ որոշում կլինի, թե ոչ:
Չինաստանի պաշտպանության նախարարությունը քննադատել է հրթիռի արձակումը՝ նշելով, որ այն կվատացնի իրավիճակը Կորեական թերակղզում:
Ճապոնիայի վարչապետը տեղի ունեցածը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է որակել, իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումն անընդունելի մարտահրավեր է համարել՝ ուղղված համաշխարհային անվտանգությանը:














