Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ խոսելով ICIJ-ի կողմից պանամական փաստաթղթերի բացահայտման մասին Ազգային ժողովում հայտարարել է, որ հարկային մարմիններն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն:
Նշենք, որ պանամական փաստաթղթերի մեջ Հայաստանից 3 տասնյակ մարդիկ են ներգրավված օֆշորային սխեմաներում, այդ թվում նաև ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը:
Միրումյանն ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորում գրանցված ընկերությունները համագործակցեն հայկական ընկերությունների հետ:
«Եթե հարկերը վճարվում է օֆշորում, պետք է պարզվի` օֆշորում գործող օրենսդրությանը համապատասխա՞ն է գործում, թե՞ ոչ, հիմա մեր խնդիրը ո՞րն է, բացահայտել՝ ճի՞շտ է օֆշորում վճարում հարկերը, թե՞ ոչ: Հայաստանի օրենսդրությունը չի արգելում, որպեսզի օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները փոխգործակցեն հայկական ընկերությունների հետ, այլ հարց է՝ դրա արդյունքում կարո՞ղ է հայկական ընկերությունը պակաս է վճարել իր հարկերը, թե՞ ոչ»:














