ՀՀ խորհրդարանը միաձայն պաշտպանում է հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

5

Հայաստանի խորհրդարանը միաձայն պաշտպանում է հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։ Խորհրդարանի 6 խմբակցությունների կողմից ներկայացված  բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել են հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։

Բանաձևում մասնավորապես ասված է.

«Առաջնորդվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 (1) բանաձևով և 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության նախազգուշացման և դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաև 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների և ռազմական հանցագործությունների  վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. իրականացրած հույների և ասորիների ցեղասպանությունը»։