ՀՀ-ի ռուսական ռազմաբազայում ստուգումներ են սկսվել

8

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ  գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի հրամանատարությամբ հանկարծակի ստուգումներ է անցկացնում ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում։ Տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Հանկարծակի ստուգման ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի Էրեբունիի ավիացիոն զորամասի և Գյումրիի կայազորի հերթապահ ուժերի մարտական պատրաստվածությունը։

Հատկապես ուշադրություն է դարձվելու գործնական հարցերին՝ տագնապ-վերկացին և բազայի ստորաբաժանումները նշված շրջաններ դուրս բերելու կարողությանը՝ Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններում ուսումնամարտական հանձնարարություններ կատարելու նպատակով։