ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. Մոգերինի

12

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ելույթ ունեցան:

«ԵՄ-Հայաստան համաձայնագիրն ուղղված է էներգետիկայի, տրանսպորտի, բիզնեսի հատվածի կայուն զարգացմանը: Այն հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այս համաձայնագիրն առաջինն է իր տեսակի մեջ, այժմ կարևոր է իրականացնել այն, ինչի ուղղությամբ մենք կաշխատենք միասին»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«ՀՀ-ի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի Հանրապետության և Եմրամիության միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Համաձայնագրով օրինական հիմքեր են հաստատվում քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն համար, ինչպես նաև նոր հնավորություններ է բացում ներդրումների և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: Կարևոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ միջազգային օրենքի համապատասխան, այդ թվում բռնութուն չկիրառելու, մարդու իրավունքները հարգելու և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Հայաստանը նպատակադրված է հետագայում ևս համապարփակ համագործակցություն զարգացնել ԵՄ-ի հետ», – շեշտել է Նալբանդյանը: