ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի

6

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի  թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ նիստից հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մեզ համար ամենառաջնայինը պետության շահն է, հայրենիքի շահն է, ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը է և ներքին կայունությունը: Այս մարտահրավերներով առաջնորդվելով է, որ ՀՀ որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել, ՀՀԿ-ն կքննակի բոլոր թեկնածուներին, նրանց ծրագրերը և մինչև քվեարկությունը միասին կներկայացնի իր որոշումը»,- նշեց նա:

Շարմազանովի խոսքով՝ նման որոշման հիմքում այն է, որ փոխվել  քաղաքական վիճակը և իրենք առաջնորդվում են պետական շահով: 

Վերջինս նշեց՝ երբ բոլոր թեկնածուներն առաջադրվեն, այդ ժամանակ ՀՀԿ-ն իր դիրքորոշումը կներկայացնի, թե ում օգտին են քվեարկելու: Նա շեշտեց՝ ՀՀԿ-ի որոշումը միաձայն կլինի: