ՀՀԿ-ի լիազորված անձը Կարեն Կարապետյանն է

7

Ընդդիմության հետ բանակցությունների համար ՀՀԿ-ի լիազորված անձը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է: Այս մասին «Ազատության» ուղիղ եթերում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նա ունի թիմի լիարժեք աջակցությունը:

Ըստ ՀՀԿ խոսնակի, կուսակցությունն ինչպիսի որոշում էլ կայացնի, հիմքում կլինի ՀՀ-ի ներքին անվտանգությունը և կայունությունը:

«Բանակցություններ կարող են մեկնարկել ցանկացած պահի: Երկու ընդդիմադիր գործչի միջև տետ-ա-տետ բանակցություններ են եղել [Փաշինյան-Ծառուկյան]: Եթե դա հնարավոր է, ինչու հնարավոր չեն տետ-ա-տետ բանակցություններ իշխանության ու ընդդիմության միջև», – ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ այս պահին ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են: