ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու հարցը

57

ՀՀԿ ԳՄ սեպտեմբերի 3-ի նիստում արդարադատության նախարարի նշանակման հարցը վերջնականապես չի լուծվել: ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը չհերքեց, որ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է ԳՄ նիստին: 

«Քննարկել ենք արդարադատության նախարարի նշանակման հարցը: Պարոն նախագահը խորհդակցել է ԳՄ անդամների հետ և իր որոշումը կկայացնի: Գործադիր մարմնում դրական են տրամադրված Արփինե Հովհաննիսյանի պրոֆեսիոնալիզմին, և պարոն նախագահը իր որոշումը կկայացնի»,- ասաց Շարմազանովը: