Հիտլերը չի ցանկացել կոտորել հրեաներին, արաբների գերագույն մուֆթին է համոզել նրան. Նեթանյահու

26

Երուսաղեմում Սիոնիստական համաշխարհային կոնգրեսի ժամանակ`իսրայելա-պաղեստինյան հարաբերություններում նոր լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես է եկել նոր բացահայտումներով: Պարզվում է՝ Իսրայելի վարչապետը փնտրել ու գտել է Հոլոքոստի իրական մեղավորին. ըստ նրա՝ Հիտլերը չի ցանկացել կոտորել հրեաներին, ֆյուրերին այդ հարցում վերջնականապես համոզել է արաբների գերագույն մուֆթի` կրոնական առաջնորդ Հաջ Ամին ալ-Հուսեյնին: Գրում է PressTV.com-ը:

Այս հայտարարությամբ Իսրայելի իշխանությունները փաստորեն Հիտլերին ազատել են Հոլոքոստի իրականացման պատասխանատվությունից՝ այն բարդելով արաբների վրա:

Ըստ Նեթանյահուի՝ Հիտլերը ալ-Հուսեյնին հարցրել է ինչ անել հրեաների հետ, և գերագույն մուֆթին խորհուրդ է տվել այրել:

Ի դեպ, Իսրայելի վարչապետն այս հայտարարությունն արել է Գերմանիա մեկնելուց ժամեր առաջ, որտեղ պետք է հանդիպեր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին:

Գերմանական ԶԼՄ-ները չեն ուշացել և տարածել են կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, որի համաձայն` Գերմանիան գիտակցում ու չի հրաժարվում իր մեղավորությունը Հոլոքոստի հարցում, անկախ Նեթանյահուի հայտարարությունից:

Նեթանյահուն մասնավորապես ասել է, որ Հիտլերը «այդ ժամանակ չի ցանկացել բնաջնջել հրեաներին, այլ միայն արտաքսել», իսկ արաբների առաջնորդը համոզել է՝ այնուամենայնիվ, կոտորել հրեաներին 1941-ին Հիտլերի հետ իր հանդիպմանը` ասելով, թե հրեաները արտաքսման դեպքում կլցվեն Պաղեստինում, ինչը ձեռնտու չէ արաբներին:

Հ.Գ. Նեթանյահուի այս հայտարարությունը սիոնիստական հերթական խաղն է, որի միջոցով ուզում է քաղաքական որոշ հարցեր լուծել՝ փորձելով սքողել Հիտլերի և իրենց իրական նպատակները: