«Հիմնադիր խորհրդարանի» անդամները ազատ են արձակվել

50

Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Պավլիկ Մանուկյանը:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ որոշում է կայացվել Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ: