Հիմա պիտի սպեցնազը հանեմ, ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Փաշինյան

7

Մենք պետք է հասկանանք, որ սա առողջապահական խնդիր չի, որովհետեւ առողջապահությունն ինչ կարողանում է, անում է, դեռ մի բան էլ ավելի. սա կարգուկանոնի խնդիր է: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Ես որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պիտի սպեցնազը հանեմ եւ ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ տենց բան: Ես սովոր չեմ, ես հաղորդակցության այլ կուլտուրայով եմ եկել: Երբ մենք իրար հետ խոսլ ենք, պայմանավորվել ենք եւ արել ենք: Էլի խստացնենք, բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել իրար հետ զրուցելով, պայմանավորվելով, իրար խնդրելով, իրար աղաչելով, բացատրելով, իրար հարգելով: Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի:

Այսպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ես ոնց այդպես վարվեմ»,-ասաց նա: