«Հերթական քաղաքական հալածանքն է: Այս օրերին մեր երկիրը շատ վտանգավոր փուլում է գտնվում եւ ժողովուրդը պետք է գիտակցի, մինչև Սերժ Սարգսյանից չազատվի, երկիրը գնում է կործանման»,- այս մասին հայտնել է Քննչական կոմիտեում իր փաստաբանի հետ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը: Տեղեկացնում է «Ա1+»-ը:
Նշենք, որ այսօր ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը, որից հետո նրա տանը և «Սարդարապատ» շարժման գրասենյակում կատարվել է խուզարկություն: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:














