Հերթական ոլորտն է, որ ձախողվել է. Մարուքյանը՝ քաղավիացիայի մասին

7
Մենք դեռ երկու ամիս առաջ գիտեինք, որ այդ նիստը լինելու է Եվրհանձնաժողովում. Ասվում էր, որ հնարավոր է փորձագիտական ինչ-որ մասնագետներ վարձել եւ այդ թիմի միջոցով համապատասխան ընթացակարգերը անցնենք եւ Հայաստանը կհայտնվի «Սեւ ցուցակում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրահանձնաժողովի այսօրվա որոշման արդյունքում Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են դեպի ԵՄ երկինք մուտքն արգելող ցուցակում:

«Դա չի արվել, հերթական ոլորտն է, որ ձախողվել է: Չկա ոլորտ, որտեղ ձախողումներ չունենք: Սա կադրային քաղաքականության արդյունք է: Հիմա շատերն ասում են՝ ո՞վ էր ԵՎրոպա գնալու այստեղ լիցնեզիա ստացած ավիաընկերություններով, բայց դա երկրի իմիջի համար շատ վատ է: Կամ ասել, որ ժամանակին Աֆրիկայում զենք են տեղափոխել, դա շատ վատ փաստարկ է իշխանության համար: Փաստորեն ժամանակին Աֆրիկա զենք են տեղափոխել, բայց այն ժամանակ «սեւ ցուցակ» չեն գցել: Հիմա զենք չեն տեղափոխում, բայց հիմա է լինում: Ասել, որ դա այն ժամանակվա արածի պատճառով է, էլի չի լինի, որովհետեւ երկու տարի կար այդ ամենը շտկելու համար»,-ասաց նա: