Նախագիծը երկու անվանում ունի՝ երկարը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», կարճը՝ պարզապես «հերթական մերժվածը», ԱԺ-ում հայտարարեց Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր առաջարկած նախագծի վերաբերյալ հանձնաժողովի բացասական գնահատականին։
Հիշեցնենք, որ Պետրոսյանն առաջարկում էր սահմանադրական կարգը տապալելու դեպքում վաղեմության ժամկետ չսահմանել։
Պետրոսյանն ընդգծեց, որ կառավարության դիրքորոշումներն անհասկանալի են թվում, նախ այն, որ միջազգային փորձն է բացակայում, բացի այդ՝ ժամանակի ընթացքում ավելի բարդ է դառնում հանցագործության բացահայտումը։
Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել նախագիծն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար, որպեսզի հնարավորություն ստեղծվի լիագումար նիստերի ֆորմատով քննարկում կազմակերպելու համար։











