ՀԲ-ն Հայաստանի համար այս տարի 2.2% աճ է կանխատեսում

3

Համաշխարհային բանկը ներկայացրել է պարբերաբար հրատարակվող Գլոբալ տնտեսական հեռանկարիների մասին զեկույցը: Զեկույցում վերլուծվել են համաշխարհային տնտեսության զարգացման միտումները, կանխատեսումներ են ներկայացվել հաջորդ 3 տարիների համար:

Համաշխարհային բանկը Հայաստանի համար այս տարի 2.2% աճ է կանխատեսում, ինչը նշանակում է, որ 2015 թվականի համեմատ տնտեսական աճը կդանդաղի 0.3%-ով: 2017 թվականի համար կանխատեսվում է 2.8%, 2018 թ.՝ 3% աճ:

Վրաստանի տնտեսությունը, ըստ ՀԲ-ի, 2016, 2017 և 2018 թվականներին կաճի համապատասխանաբար 3, 4.5, 5 տոկոսով: Ադրբեջանում 2016 թ. տնտեսական աճը կդանդաղի 1.2%-ով և կկազմի ընդամենը 0.8%: Հաջորդող երկու տարիներին Ադրբեջանի տնտեսությունը, ըստ Համաշխարհային բանկի, կաճի 1.2 և 2.7%-ով: