Հարստացնում ենք թուրքերին. 27.150 հայաստանցի այս տարի այցելել է Թուրքիա

4

Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 27 150 մարդ։

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության տվյալների համաձայն 2014 թվականի հունվար- մայիս ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվն աճել է 2,2 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ։

Միայն 2014-ի հունիսին Թուրքիա է մեկնել 6 424 Հայաստանի քաղաքացի, ինչը գրեթե 6 տոկոսով ավելին է նախորդ տարվա հունիսի համեմատ։