Դուբլինում Angelo Bridal հարսանեկան զգեստների բուտիկի հիմնադիր Օանա Չայկակը հարսանեկան զգեստների հետ նույն երանգներով դիմակներ է ստեղծել. դրանք հարսնացուների կողմից մեծ ուշադրության են արժանացել, հայտնում է Daily Mail- ը:
Կինն իր խանութը բացել է փետրվարին, բայց ստիպված է եղել դադարեցնել դրա աշխատանքը կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այնուամենայնիվ, բուժաշխատողներին աջակցելու համար Չայկակը ստեղծել է ձեռագործ դիմակներ և դրանք տեղադրել ցուցափեղկերի հարսանեկան զգեստներով մանեկենների վրա:
«Մենք շատ դրական արձագանքներ են ստացել անցորդների կողմից, որոնք ժպտացել են մեզ և լուսանկարել խանութի ցուցափեղկը», – ասել է բուտիկի հիմնադիրը:
Կնոջ խոսքով՝ աքսեսուարը հետաքրքրություն է առաջացրել հաճախորդների շրջանում, և խանութը ժանյակներով և մարգարիտներով զարդարված դիմակների բազմաթիվ պատվերներ է ստացել:
«Եթե ավելի շատ ցանկացողներ լինեն, մենք դիզայներներին կխնդրենք մշակել դիմակների հավաքածու, իսկ վաճառքի մեկնարկից հետո գումարները կնվիրաբերենք բժշկական հաստատություններին», – ավելացրել է Չայկակը:














