«Հավաքների ազատության մասին» օրենքը նոր սահմանափակում ունի

11

Կառավարությունը հերթական կարգավորումն է առաջարկում «Հավաքների ազատության մասին» գործող օրենքում: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը առաջարկում է գործող օրենքի 30-րդ հոդվածը, որով սահմանվում են հավաքի մասնակիցների պարտականությունները: Տեղեկացնում է Past.info-ն:

Այս փոփոխությամբ նախատեսվում է դրանց ավելացնել ևս մեկը, այն է` «ձեռնպահ մնալ այնպիսի դիտավորյալ գործողություններից, որոնք խախտում են այլ անձանց իրավունքները և ազատությունները կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը»:
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին, և առաջիկայում այն կներկայացվի ԱԺ-ի դատին: