Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք

11

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից ապաքինվել է 929 քաղաքացի, փաստացի բուժվում է 1103-ը:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 մարդ, այլ պատճառով մահվան դեպքերը երկուսն է: