ՀԱՊԿ-ն խոստանում է լիովին ապահովել իր անդամների անվտանգությունը գոյություն ունեցող սպառնալիքներից. Սեմերիկով

11

ՀԱՊԿ-ն խոստանում է ապահովել իր անդամների լիարժեք անվտանգությունը գոյություն ունեցող սպառնալիքներից, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Տեղեկացնում է Ռիա Նովոստին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ այն ներուժը, սպառազինություններն ու տեխնիկան, որ ունեն Արագ արձագանքման հավաքական ուժերը, երաշխավորում են ՀԱՊԿ պետությունների անվտանգությունը: «Համենայն դեպս՝ այն սպառնալիքների դեմ, որոնք այսօր գոյություն ունեն»,- ընդգծել է Սեմերիկովը: