ՀԱՊԿ-ն աջակցություն է հայտնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին

11

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներրը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հարցով ձեռքբերված պայմանավորվածություններին և միջնորդների ջանքերին:

Նախարարները հաստատել են ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, աջակցություն են հայտնել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի, ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: