Հանրաքվեի համար ավելի քիչ թվով նախաձեռնող անձանց մասնակցություն է հարկավոր. պատգամավորներ

7
Պատգամավորներն առաջարկել են «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Համահեղինակ Համազասպ Դանիելյանը ներկայացրել է.

Նախագծով կրճատվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազարը:

«Այս նախաձեռնությամբ մենք կրկնակի նվազեցնում ենք այն մարդկանց թիվը, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը գրանցելու համար, ինչպես նաև երկարացնում ենք ստորագրությունները հավաքելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը»,- ասաց Համազասպ Դանիելյանը: