Հանրաքվեից հետո կառավարությունը չի լուծարվելու. Հ. Աբրահամյան

7

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հանրաքվեից հետո կառավարությունը չի լուծարվելու. «Մենք աշխատում ենք, դեռ մինչև 2017-ի ընտրությունները կաշխատենք, իսկ հետո կապրենք՝ կտեսնենք»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ գործող նախագահը 2017-ից հետո դառնա վարչապետ, փոխարինի իրեն, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Երբեք մի ասեք՝ երբեք»: