Հանրահավաք Հանրապետության հրապարակում (Ուղիղ)

10

Այսօր առավոտվանից Հայաստանի տարբեր շրջաններում և մասնավորապես Երևանում անցկացվեցին բողոքի անհնազանդության ակցիաներ: Առավոտվանից փակ էին Երևանի տարբեր փողոցներ, որոշ ժամանակ փակ էր նաև օդանավակայան տանող ճանապարհը: 

Ժամը 19:00-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը: Բազմահազար քաղաքացիներ հավաքվել են հրապարակում: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հանրահավաքին կարևոր հայտարարություն պետք է հնչեցնի: