Ապրիլյան հանձնաժողովի համար շատ կարևոր էր այսօրվա անկեղծ շփումը. Անդրանիկ Քոչարյանը

19
Այսօր Ապրիլյան հանձնաժողովի հերթական նիստն էր, որին մասանակցեց գեներալ, լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ ղեկավարել է Պաշտպանության բանակը: Lրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի այսօրվա աշխատանքը հերթական անգամ գնահատում էարդյունավետ. «Աշխատեցինք մոտ 4 ժամ, նույնիսկ ընդմիջում էլ չարեցինք` հաշվի առնելով, որ պարոն Մնացականյանը եկել է Արցախից և այսօր ղեկավարում է մեկ ուրիշ ուժային կառույց»: 

Նրա խոսքով` իրենց աշխատանքի վերջնափուլում ունեցել են այսօր շատ կարևոր հանդիպում:

«Հանձնաժողովի համար շատ կարևոր էր այսօրվա անկեղծ շփումը»,-նշեց նա: