Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր

5

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի՝ Ադրբեջանը լքելու և երրորդ երկիր տեղափոխվելու փաստը  հաստատել է ԿԽՄԿ պաշտպանության երևանյան բաժինը:

Կարմիր Խաչը օգոստոսի 26-ին է տեղեկացել, որ Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նշված տեղեկատվությունը փոխանցվել է երևանյան պատվիրակությանը, որոնք էլ իրենց հերթին հայտնել են ՀՀ իշխանություններին ու Ինջիղուլյանի հարազատներին: Սակայն թե որ երկիր է տեղափոխվել Ինջիղուլյանը, հայտնի չէ: