Ամերիկյան Մերձավոր Արեւելքի հիմնադրամը (Near East Foundation) թվայնացնում է իր արխիվները՝ պարբերաբար ներկայացնելովէ թվայնացված լուսանկարները իր կայքում:
Մեդիամաքսն առանձնացրել է լուսանկարներից 13-ը, որոնք արվել են 1920-ականների Ալեքսանդրապոլում (Գյումրի) եւ պատկերում են Հայոց Ցեղասպանությունից փրկված հայ որբերին, որոնք ապրում եւ սովորում էին Մերձավոր Արեւելքի հիմնադրամի ստեղծած մանկատներում:
Տղաները լողանում են ոռոգման ջրանցքում Ալեքսանդրապոլի որբերի թաղամասի հարեւանությամբ:
Աղջիկները կարի դասաժամին:

Կազաչիյ պոստի դայակների դպրոցի սաները:

Երկու աղջիկները՝ գառնուկների հետ: Երեխաներին սովորեցնում էին վարվել կենդանիների հետ՝ նախապատրաստելով հետագա կյանքին:

Երեխաները խաղում են Ալեքսանդրապոլում:















