Հայ-թուրքական սահմանի ցանկացած խախտում թուրքական ավիացիայի համար կստեղծի խնդիրներ. Ռազմավարական փորձագետ

10

Ռուսաստանի արձագանքը կախված է Թուրքիայի ղեկավարության գործողություններից: Եթե նրանք ընդունում են այս միջադեպը որպես ողբերգական սխալ, ապա Ռուսաստանի պատասխանը ևս ավելի զսպված կլինի: Եթե ոչ, ապա, միանշանակ, կհետևի բոլորովին այլ արձագանք,– Rusarminfo-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը:

Ռուսաստանյան փորձագետը նաև հիշեցրել է, որ վերջերս թուրքական ուղղաթիռները խախտել էին Հայաստանի օդային սահմանը, որը վերահսկվում է ռուսաստանյան զինված ուժերի կողմից:

«Այժմ թուրքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ իրավիճակի մեղացմանն ուղղված գործողություններ չնախաձեռնելու դեպքում այսուհետև հայ-թուրքական կամ թուրք-սիրական սահմանների ցանկացած խախտում թուրքական ավիացիայի համար կստեղծի խնդիրներ», – նշում է ռուսաստանյան փորձագետը:

Ռազմական փորձագետը համոզված է, որ եթե Թուրքիան չընդունի իր մեղքը, ապա թուրքական ԶՈՒ-ի օդանավերը այլևս սխալմամբ չեն հայտնվի Հայաստանի տարածքում և անպատիժ չեն հեռանա այնտեղից: Հնարավոր է, որ ռուսաստանյան զորքերը կխոցեն դրանք:

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները երկու անգամ ներխուժել էին Հայաստանի օդային տարածք` պատճառաբանելով տեղի ունեցածը վատ եղանակային պայմաններով: