Հայրիկյանին փորձել են վախեցնել, բայց ինչո՞ւ

6

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ընդամենը նպատակ է ունեցել վախեցնել տուժողին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում իր ցուցմունքում ամբաստանյալը հայտարարեց. «Մի օր Սամվելն ինձ ասեց, որ մի գործ կա անելու, մարդ պետք ա վախացնենք, բայց չասեց, թե ո՞վ ա իրան ասել, խի՞ պետք ա արվի, ասեց ՝ հետո կասեմ: Անցավ մի քանի օր ու Սամվելը նորից եկավ ասեց, թե պետք ա էդ գործն անենք, ու էլի չասաց, թե ոնց և ինչու»: 
Երբ Պողոսյանը իմացել է, նրանք հետևել են միասին Պարույր Հայրիկյանին, բայց Պողոսյանը ցանկացել է օդ կրակել, սակայն Հայրիկյանի անկանոն շարժման հետևանքով փամփուշտը դիպել է:
Մահափորձի երկրորդ օրն, ըստ ամբաստանյալի, Ս.Հարությունյանն իրեն ասել է. «Եթե մեզ բռնեն, պետք է ասենք, որ Վարդան Սեդրակյանն է ասել»: Իբրև թե Սեդրակյանը իրենց կօգնի:
Խ. Պողոսյանը հայտնեց, որ անցյալ դարի 90-ական թվականներին ձեռք է բերել «Նագան» տեսակի ատրճանակ, փորձարկել է, տեսել է, որ աշխատում է: Որպես խլացուցիչ օգտագործել է պլաստիկ շիշը:

Պողոսյանը նաև մերժեց տուժող Հայրիկյանի հարցին, թե արդյոք վախի պատճառով է նա փոխել ցուցմունքը: