Հայտնի է, թե երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

13
Միացյալ Նահանգների Ալերգիայի և վարակների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի արդեն այս տարի։  Այս մասին հայտնում է CNN-ը:

«Կարծում եմ, որ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, այս տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին, պատվաստանյութն արդեն կդրվի շրջանառության մեջ»,- ասել է Ֆաուչին, որը նաև Սպիտակ տան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գերատեսչական խմբի անդամ է։
 
ԱՀԿ-ի տվյալներով՝ այս պահին թեստավորման փուլ է անցնում 10 պատվաստանյութ։