Հայտնի են նորանշանակ նախարարների անունները

13

Սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ սկսելով ձևավորել ՀՀ նոր կառավարությունը:

Աշոտ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ փոխարինելով Լևոն Յոլյանին:

Ի դեպ, Մանուկյանը «Հրազդան ՋԷԿ»-ի գլխավոր տնօրենն է:

ՀՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանին՝ Սերգո Կարապետյանի փոխարեն:

Առաքելյանը ժամանակին Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն էր:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը՝ փոխարինելով Գագիկ Բեգլարյանին:

Վարդան Արամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար՝ փոխարինելով Գագիկ Խաչատրյանին:

Արամյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, 2008-ից 2013-ը եղել է ՀՀ ֆինանսների փոխնախարար:

Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մնացել է իր պաշտոնում:

Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: