Հայտնաբերվել է Boing 777-ի սև արկղը

9

Մալազիական ավիաուղիների Boeing 777 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում: Տեղեկացնում է Իտառ-Տասսը:

Ինքնաթիռը տեղափոխում էր 295 ուղևորի, նրանք բոլորը զոհվել են:

BBC-ին քիչ առաջ հաղորդեց, որ արդեն իսկ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղը:

Նշենք, որ ռուսական կողմը հայտարարում է, որ ինքնաթիռի վթարի համար պատասխանատու է ուկրաինական կողմը: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Boing 777-ին խփել է ուկրաինական СУ-25 ինքնաթիռ: Ի հակադրություն դրան՝ ուկրաինական կողմը ժխտում է իր մեղավոր լինելու վարկածը: Ավելին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նիդերլանդներից փորձագետների է հրավիրել՝ բացահայտելու Ուկրաինայի տարածքում տեղի ունեցած ահաբեկչությունը: