Գիտնականները Պանամայում հայտնաբերել են, որ հինգ տարբեր երկրներից բերված կորոնավիրուսային շտամմները մուտացիայի ենթարկվելով, առաջացրել են նոր վիրուսիային ենթատեսակ, որը առաջացնում է կորոնավիրուսային ինֆեկցիա։ Այն անվանել են A2 PAN։ Այս մասին հայտնում է Estrella Panama պարբերականը։
Ըստ գիտնականների, A2 PAN-ի առաջացումից առաջ, կորոնավիրուսային շտամմները եղել են չորս տարբեր մուտացիաների՝ բերված Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից եւ Ասիայից, եւ դրանց տեղական մուտացիան էլ առաջացրել է նոր ենթատեսակը։ Մասնագետները դեռեւս չեն ներկայացրել, թե ինչ հատկանիշներ եւ պաթոգենություն ունի նոր ենթատեսակը, սակայն հայտնի է, որ այն լոկալիզացված է Պանամայի տարածքում։














