Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կընդգրկվի Քնեսեթի լիագումար նիստերի օրակարգում

28

Քիչ առաջ Իսրայելի խորհրդարանը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:

Նշենք, որ իսրայելցի պատգամավորները կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հերթական անգամ խոսում են Թուրքիայի հետ նոր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին: «Մերեց»-ի պատգամավորները դիմել են Քնեսետի ղեկավարությանը հարցը արդեն հաջորդ շաբաթ քննարկելու խնդրանքով: Նոր օրինագիծը ընդունելու դեպքում Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30-րդ երկիրը: 

Ի դեպ, ոչ միայն Իսրայելը, այլև աշխարհի շատ երկրներ են փորձում Թուրքիայի վրա ճնշում գործադրել Հայոց ցեղասպանության ճանաչման սպառնալիքով, չնայած որ շատ հազվադեպ է խոսքը գործի վերածվում: Ուստի, դժվար թե Իսրայելի Քնեսեթը օրինագիծն ընդունի՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ ունեցած բազմաշերտ հարաբերությունները: