Հայկ Մարությանը 1,8 մլն դրամով պարգևատրել է փոխքաղաքապետին և իր խորհրդականին (լուսանկար)

13
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 1,8 մլն ՀՀ դրամով պարգևատրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին և իր խորհրդական Կարեն Համբարձումյանին:

Պարգևավճարի կարգադրությունը քաղաքապետը ստորգագրել է ապրիլի 20-ին:

Պարգևավճարը տրվել է` «աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր որակով կատարելու» համար, Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին: