Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում: ТАСС գործակալության փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Լեռնային Ղարաբաղում զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում հակամարտության կտրուկ սրման համար», – հայտարարել է վերջինս:











