Հայկական կողմը պատրաստ է շարունակել արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները. ԱԳ նախարար

10

Հայկական կողմը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ կառավարության հարցուպատասխանի ժամանակ:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսին կայանալիք այցին տարածաշրջան՝ Մնացականյանը տեղեկացրել է, որ նախարարությունը կապի մեջ է համանախագահների հետ և հեռախոսազրույց է տեղի ունեցել նրանց հետ:

«Համանախագահները տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Մենք նախատեսում ենք վերականգնել այդ հանդիպումները: Մենք հավատարիմ ենք բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով հարցի լուծմանը», -հայտարարել է ԱԳ նախարարը: