Հայկական կողմը Նախիջևանի հատվածում թշնամու սադրանքներին պատասխանել է կրակով

14

Հայկական կողմը Նախիջևանի հատվածում ադրբեջանական սադրանքներին պատասխանել է կրակով: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես նշել է. «Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»: