Հայկական եկեղեցու վրա հարձակումն անընդունելի է. Թուրքիայի արդարադատության նախարար

7
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար թաղամասի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա ռասիստական հողի վրա կատարված հարձակումը։

Հարձակման վերաբերյալ Գյուլը «Twitter»-ում գրառում է արել. «Դապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը։ Այլոց սրբությունների նկատմամբ հարգանքը մեր հիմնական սկզբունքներից մեկն է։ Իրավական պետության մեջ այսպիսի գործողությունները երբեք ընդունելի չեն»։

Մայիսի 23-ն անհայտ անձը պոկել էր եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը և նետել այն մայթին։