Armweeklynews-ը տեղեկացնում է, որ օրերս այժմյան Թուրքիայի կազմում գտնվող Կարս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային խնդիրների հերթական քննարկումը երկու երկրների ծառայությունների պատասխանատուների միջև: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Գյումրիում:
Հետաքրքիրն այն է, որ Հայաստանը, որպես պետություն բացակայում էր այդ քննարկումներում , իսկ պաշտոնական հանդիման ժամանակ անգամ Հայաստանի դրոշը չի դրվել:
Լուսանկարներից երևում է, որ քննարկումն անցկացվել է թուրք և ռուս սահմանապահների միջև:














