Հայաստանում տարվող աշխատանքների արագությունը ՄՄ-ին միանալու համար զարմացնում է դեսպանին

10

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով` Մաքսային միությանը անդամակցելու ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքների արագությունն անգամ մասնագետներին է զարմացնում: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

«Մեր հայ գործընկերները սկսել են շատ արագորեն ու ինտենսիվորեն մշակել բոլոր հարցերը», – Գյումրիում լրագրողներին ասել է դեսպանը:

«Ինձ միշտ զարմացնում է, երբ ինձ հարցնում են, թե ինչու Հայաստանը վերջին պահին 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը», – նշեց Իվան Վոլինկինը` շարունակելով. – «Ի՞նչ շրջադարձ: Հայաստանը միշտ Ռուսաստանի հետ է, Ռուսաստանը` Հայաստանի, և մենք միշտ մեկ ուղղությամբ ենք գնացել: Ուստի 180 աստիճանով շրջվելու մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Վոլինկինի համոզմամբ` Հայաստանի ճիշտ ուղի է ընտրել ու Մաքսային միությանն անդամակցությունից միանշանակորեն շահելու է: