Հայաստանում մշտական բնակչության թիվը նվազել է ավելի քան 7300-ով

6

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանում մշտական բնակչության թիվը նվազել է ավելի քան 7300-ով:

Տվյալների համաձայն՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի քան 2100-ով ավելացել է: Ինչը հիմնականում կապված է միգրացիայի հետ:

Եթե առաջին կիսամյակում բնական հավելաճը կազմել է շուրջ 4500, ապա գնահատված միգրացիայի ցուցանիշի բացասական ցուցանիշը կազմել է 11800: