Հայաստանում ղեկավարության փոփոխությունը որևէ կերպ չի ազդել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության վրա. Շուգաև

7

Հայաստանում ղեկավարության փոփոխությունը չի ազդել Մոսկվայի եւ Երեւանի  ռազմատեխնիկական համագործակցության վրա: Այս մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը կառուցվում է հաստատված ծրագրի համաձայն: Նա նշել է, որ Հայաստանում ղեկավարության փոփոխությունը որեւէ կերպ չի ազդել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության վրա: Շուգաեւը վստահեցրել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված բոլոր պայմանագրերը ուժի մեջ են: