Հայաստանում կորոնավիրուսով վարակված 4 տարեկանի մոտ Կավասակիի սինդրոմ է գրանցվել

14

Կավասակիի սինդրոմ է արձանագրվել 4 տարեկան երեխայի մոտ, ով վարակվել է կորոնավիրուսով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք: Հուսամ փոքրիկն արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության»,- ասվում է գրառման մեջ: