Հունիսի 17-ին Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը հյուրընկալել է Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպումը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
ԵԺԿ մի շարք պետություններ և կառավարություններ, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ երկրների կուսակցությունների ղեկավարներ: Այս մասին ասվում է ԵԺԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Անդրադառնալով Արևելյան գործընկերության երկրներում տիրող վիճակին՝ ԵԺԿ-ն փաստում է, որ շարունակելու է խթանել ԵՄ-Հայաստան հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ կիրառելով քաղաքական կամք ՝ համաձայնագրի ամբողջական վավերացման և իրականացման համար:
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում: «Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է Արևելյան գործընկերության մյուս երկրներին, ապա ԵԺԿ-ն ողջունել է մարտի 8-ին Վրաստանի Կառավարության և ընդդիմության միջև կնքված համաձայնագիրը ՝ միտված լարվածության նվազեցմանը և կոչ է արել ազատ արձակել Գիորգի Ռուրուային:
Բացի այդ ԵԺԿ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել դադարեցնել ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները, ինչպես նաև ազատել արձակել բոլոր քաղբանտարկյալներին:











