Հայաստանում գազի նոր գնի մասին դեռևս ոչ մի փաստաթուղթ չկա

6

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պնդմամբ՝ Հայաստանում գազի նոր գնի մասին դեռևս ոչ մի փաստաթուղթ չկա։ Մեկնաբանելով «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի՝  Հայաստանի համար սահմանին գազի գինը 1000 խ/մ-ի դիմաց մինչև 165 դոլար էժանացնելու հայտարարությունը, ասել է նախարարը։

«Բանակցությունները 2-2.5 ամիս շարունակվում էին, սակայն պաշտոնական ամփոփող փաստաթուղթ չկա։ Ներքին սպառողի համար գազի գնի փոփոխության մասին նույնպես ոչ մի պաշտոնական  հայտարարություն չի արվել։ Երբ անհրաժեշտ հիմնավորումները կհայտնվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, այն ժամանակ ևհայտարարություն կարվի»,- ընդգծեց  Զախարյանը։