Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը Ռիչարդ Միլզն է

8

ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին Հայաստանում դեսպանի պաշտոնում հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Այս մասին իր բլոգում հայտնում է արդեն նախկին դեսպան Ջոն Հեֆերնը: Սենատը հաստատել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը:

Միլզը Բեյրութում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ ավելի վաղ եղել էր Մալթայում ԱՄՆ-ի  դեսպանատան գործերի հավատարմատար:

Միլզն աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: Նա նաեւ աշխատել է հյուպատոսական բաժնում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի գծով:

 Միլզը տիրապետում է ռուսերենին եւ ֆրանսերենին: