Հայաստանն ու ԵՄ-ն նոր համաձայնագրի շուրջ համաձայնության են եկել

4

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեք տարի անց, Հայաստանն ու Եվրամիությունն այսօր համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ:

«Ազատության» Բրյուսելի թղթակցի հաղորդմամբ, փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի առաջիկա մայիսին:

Համաձայնագիրը Բրյուսելի և Երևանի հետագա հարաբերությունների հիմք է հանդիսանալու։ Փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտական փուլն ամփոփվում է Հայաստանի նախագահի նախօրեին մեկնարկած բրյուսելյան այցի ընթացքում։